Գերագույն դատարանի նախագահ Էբրահիմ Ռաիսին, հավաքելով 17,8 մլն ձայն, հաղթել է Իրանում կայացած նախագահական ընտրություններում։ Քվեարկությանը մասնակցել է 28,6 միլիոն մարդ։ Այս մասին շաբաթ հայտնել է ԻԻՀ ընտրությունների շտաբի ղեկավար Ջամալ Օրֆը՝ հրապարակելով քվեարկության նախնական տվյալները։
«28մլն 600 հազար մեր հայրենակից է մասնակցել այս ընտրություններին»,- ասել է նա։ Օրֆը հավելել է, որ «Ռաիսին ստացել է 17,8 մլն ձայն»։ Նրա ելույթը հեռարձակվել է Իրանի պետական հեռուստատեսությամբ։
«Կայացվող որոշումների նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հավաքել է ավելի քան 3 մլն 300 հազար ձայն, Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Աբդոլնասեր Խեմատին ստացել է ավելի քան 2 մլն 400 հազար ձայն, Մեջլիսի նախագահի տեղակալ Ամիր Հոսեյն Կազիզադե Խաշեմին ստացել է ավելի քան 1 մլն ձայն», – նշել է պաշտոնյան:
Օրֆը հավելել է, որ տվյալները նախնական են, վերջնական արդյունքները կհայտարարվեն օրվա ընթացքում:
Ժամանակակից Իրանի պատմության թվով տասներեքերորդ ընտրությունները ավարտվել են շաբաթ օրը, տեղական ժամանակով ժամը 02։00-ին (Մոսկվայի ժամանակով՝ 00։30-ին)։ Քվերակությունը մեկնարկել է ուրբաթ օրը, ժամը 07։00-ին (Մոսկվայի ժամանակով՝ 05։30-ին) և պետք է ավարտվեր ժամը 00։00-ին (Մոսկվայի ժամանակով՝ 22։00-ին), սակայն ընտրական տեղամասերի աշխատանքը երկարաձգվել է, քանի որ ոչ բելերն էին հասցրել քվեարկել մինչև սահմանված ժամը»