Բավ է պառակտվել
20-08-2016 09:37

Երեք թայֆուն շարժվում են դեպի Ճապոնիայի հարավ և հյուսիս-արևելք

Երեք թայֆուն շարժվում են Ճապոնիայի հարավ և հյուսիս-արևելք: Այս մասին հայտնել է երկրի օդերևութաբանական վարչությունը:

«Մինդուլ» թայֆունը, որին տվել են 9 համարը, այս պահին գտնվում է Մարիանյան կղզիների մոտ եւ օրվա կեսին կհասնի Օգասավարա արշիպելագին: Օգոստոսի 22-ին այն կարող է վրա հասնել Ճապոնիայի կենտրոնական եւ հյուսիս-արեւելյան շրջաններին:

«Լայոնրոկ» թայֆունը, որին տվել են 10 համարը, այս պահին Խաղաղ օվկիանոսում է եւ շարժվում է Ճապոնիայի հարավ-արեւմուտք: Օգոստոսի 22-ին այն կարող է հասնել Կյուսյու կղզու հարավային հատվածին:

Երրորդ թայֆունը, որին տվել են համար 11-ը, Խաղաղ օվկիանոսից շարժվում է հյուսիս-արեւելք: Այն կիրակի կհասնի Հոնսյու կղզու հյուսիսային հատվածներին, իսկ երկուշաբթի՝ Հոկայդո կղզու հյուսիս: