Չինաստանի հարավում մոլեգնում է «Նիդա» թայֆունը: Գուանդուն նահանգի Օդերեւութաբանական վարչության փոխանցմամբ, թայֆունը հասել է առափնյա Շենչժեն քաղաքին: Քամու առավելագույն արագությունը ցիկլոնի էպիկենտրոնում կազմել է 14 բալ (42 մ/վայրկյան):
Ըստ կանխատեսումներ, թայֆունը կշարունակի շարժվել դեպի հյուսիս-արեւմուտք՝ մոտ 25 կմ/ժամ արագությամբ: Միաժամանակ այն աստիճանաբար կթուլանա: Ներկայումս Գուանդունում գործում է առաջին աստիճանի արտակարգ արձագանքման ռեժիմ: