Բավ է պառակտվել
17-08-2021 12:07

Ֆրանսիայի հարավում հազարավոր մարդկանց են տարհանում անտառային հրդեհների պատճառով

Ֆրանսիայի հարավում հազարավոր մարդկանց են տարհանում Վար դեպարտապենտում (Պրովանս-Ալպեր-Լազուր ափ տարածաշրջան) անտառային հրդեհի պատճառով։ Տարհանում են նաև քեմփինգներում հանգստացող զբոսաշրջիկներին, հայտնում է Վարի պրեֆեկտուրան։

Զոհերի մասին տեղեկություն դեռևս չկա։ Երեք մարդ թեթև վնասվածք է ստացել, ևս 19 թունավորվել են այրման նյութերով, հայտնում է BFMTV- ն՝ վկայակոչելով պրեֆեկտուրայի երեքշաբթի առավոտյան տվյալները։

Հրդեհը սկսվել է երկուշաբթի կեսօրին և առավոտյան ընդգրկել 5000 հա տարածք՝ վնաս հասցնելով մոտ հարյուր տնային տնտեսությունների և ամբողջությամբ այրել Գրիմոյի Charlemagne քեմփինգը: Տարածաշրջանում փակ են մի քանի ավտոճանապարհներ:

Հրդեհը մարում է 700 մարդ, այդ թվում՝ հարևան դեպարտամենտներից ժամանած հրշեջները: Նրանց խանգարում է ուժեղ շոգը, երաշտը և միստրալը:

Վար է մեկնել Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը: