Բավ է պառակտվել
29-10-2020 17:08

Հարձակում Ֆրանսիայում, գլխատված կին․ ահաբեկչական սպառնալիքի բարձրագույն աստիճան

Հինգշաբթի օրը Ֆրանսիայի համար դարձել է սեւ օր: Նիսում անհայտ անձը ներխուժել է եկեղեցի և սպանել մի քանի մարդու, որոշ ժամանակ անց ևս մեկ զինված հարձակում է կատարվել Ավինյոնում։ Ստորև, Ria.ru- ի ֆոտոշարքում՝ լուսանկարներ Նիսում արտակարգ դեպքի վայրից:

Առավոտյան ժամը իննի շրջակայքում դանակով զինված տղամարդը հարձակվել է Նիսի Նոտր Դամ եկեղեցու ծխականների վրա։

Նիսի եկեղեցու վրա հարձակման արդյունքում զահվել է 3 մարդ: Սպանվածներից մեկին գլխատել են:

Ոստիկանությունը արգելափակել է երթևեկությունը միջադեպի տարածքում: Հարձակում գործած տղամարդը ձերբակալվել է։

Նիսի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին հնարավոր է համարել, որ տեղի ունեցածը ահաբեկչություն է. Հարձակվողը անընդհատ կրկնում էր «Ալլահո աքբար»:

Հարձակման հետաքննությամբ զբաղվում է դատախազության հակաահաբեկչական վարչությունը:

Անցորդները՝ մարդկանց վրա հարձակման վայրում:

Ավելի ուշ Ավինյոնում ՝ «Ալլահ աքբար» գոռացող մի մահմեդական փորձել է դանակահարել ոստիկաններին, նա սպանվել է:

Ֆրանսիան հայտարարել է ահաբեկչական սպառնալիքի առավելագույն աստիճան:


Ամբողջ երկրում ներդրվել էVigipirate հակաահաբեկչական ծրագիրը:

«Կառավարության պատասխանը կլինի հաստատուն, անխնա և անհապաղ», - ասել է վարչապետ Ժան Կաստեքսը: