Բավ է պառակտվել
26-03-2015 10:28

Հիտլերի ջրաներկով գործը հանվել է աճուրդից

Ամերիկյան Nate D. Sanders աճուրդի տունը վաճառքից հանել է Ադոլֆ Հիտլերի ջրաներկով արված նկարը: Աճուրդի տան ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել պատճառը: Ընդ որում՝ Հիտլերի «Իմ պայքարը» (Мein Кampf) գիրքը՝ ֆյուրերի ստորագրությամբ, և Հիտլերի անունով քարտը՝ Վենետիկի ոստիկանական բաժանմունքից, ինչպես ավելի վաղ հայտարարվել է, աճուրդի են դրվում այսօր՝ մարտի 26-ին: Նատյուրմորտի նախնական գինը 30 հազար դոլար էր: Հիտլերը այն նկարել է 1912-ին՝ 23 տարեկանում: Նկարում պատկերված է երկնագույն կերամիկական սափոր՝ կարմիր, նարնջագույն ու վարդագույն ծաղիկներով:

Հիտլերը մանկուց տարված է եղել կերպարվեստով, նկարել է ընդհանուր առմամբ մոտ 2 հազար կտավ: