Բավ է պառակտվել
29-04-2014 17:11

Սիրիայի նախագահի թեկնածուների թիվի հասել է 11-ի.ցուցակում նաև կանայք կան

Սիրիայում նախագահական ընտրություններին մասնակցել ցանկացողների թիվն ավելացել է հայտնել ևս 4 մարդով։ Սիրիայի խորհրդարանի ղեկավարը հայտնել է, որ երկրի Սահմանադրական դատարան իրենց հայտերն են ներկայացրել Ալի Մոհամմադ Ուանուսը, Թալի Սալեհ Նասերը, Սամիհ Միխայիլ Մուսան և Էզզա Մոհամմադ Ուայիհ ալ Հալլաքը։ Վերջինս, ի դեպ, Սիրիայի նախագահի համար պայքարին մասնակցող երկրորդ կին թեկնածուն է լինելու։
Gisher.news-ն ավելի վաղ տեղեկացրել էր այն մասին, որ նախագահական պաշտոնում վերընտրվելու համար առաջադրվել է նաև գործող նախագահ Բաշար ալ Ասադը։
Ընդհանուր առմամբ, արդեն դիմում է ներկայացրել 11 թեկնածու։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 1-ն է։