Բավ է պառակտվել
21-03-2016 14:23

Նազարբաևի կուսակցությունը հաղթանակ Է տարել խորհրդարանական ընտրություններում

«Նուր Օթան» («Հայրենիքի լույսը») կառավարող կուսակցությունը մարտի 20-ին կայացած խորհրդարանական ընտրություններում հավաքել Է քվեների 82,15 տոկոսը: Այս մասին, հայտարարել Է հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿՀԸ) նախագահ Կուանդիկ Տուրգանկուլովը:

ԿՀԸ-ի նախնական տվյալներով՝ Ղազախստանի Կոմունիստական ժողովրդական կուսակցությունն (ՂԿԺԿ) ստացել Է ձայների 7,14 տոկոսը, «Ակ ժոլ» («Լուսավոր ուղի») դեմոկրատական կուսակցությունը՝ 7,18 տոկոսը, «Բիռլիք» («Միասնություն») կուսակցությունը՝ 0,29 տոկոսը, Համազգային սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 1,18 տոկոսը, «Աուիլ» («Գյուղ») ժողովրդադեմոկրատական հայրենասիրական կուսակցությունը՝ 2 տոկոսը:

«Այսպիսով, «Նուր Օթան», «Ակ ժոլ», ՂԿԺԿ կուսակցությունները հաղթահարել են յոթտոկոսանոց արգելքը, ինչը նրանց թույլ Է տալիս ներկայացված լինել Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսում (ստորին պալատում)»,- հայտարարել Է Տուրգանկուլովը: Ավելի վաղ ԿՀԸ-ն հրապարակել Է մասնակցության նախնական տվյալները, որը կազմել Է ռեկորդային 77,1 տոկոս: Ինչպես հայտնել Է Տուրգանկուլովը, հանրապետության ընտրական օրենսդրությանը համապատասխան՝ վերջանական տվյալները կհրապարակվեն մատի 26-ից ոչ ուշ:

Մինչդեռ, Նազարբաևն, առանց պաշտոնական արդյունքներին սպասելու, արդեն հայտարարել է  իր կուսակցության համոզիչ հաղթանակի մասին: Նա նաև այս հաղթանակը ամբողջ Ղազախստանի ժողովրդի հաղթանակն է անվանել:

«Մենք շատ ուրախ ենք: Երեկ մենք հաղթեցինք ...« Նուր Օթանը» հաղթեց: Մեր Ղազախստանի բազմազգ ժողովուրդը հաղթեց», - ասել է Նազարբաևը, դիմելով Աստանայում հաղթողներ ֆուրումի մասնակիցներին:

Նազարբաևը Ղազախստանի միակ առաջնորդ է, որ Խորհրդային Միության փլուզումից հետո ավանդաբար հաղթում է ընտրությունները 95-97% արդյունքով: Հունվարին նա սեփական հրամանագրով լուծարել է  խորհրդարանի ստորին պալատը և մարտի 20-ին արտահերթ ընտրություններ է նշանակել: