Բավ է պառակտվել
28-10-2019 11:01

Նշվել են կլիմայական աղետի հետևանքները Եվրոպայի համար

Շոտլանդիայի և Շվեդիայի գիտնականների միջազգային խումբը պարզել է, որ կլիմայի փոփոխությունը խախտում է Եվրոպայում գետերի ջրային ռեժիմն՝ ազդելով դրանց գարնանային սնուցման և ջրառատության ժամանակաշրջանի վրա: Սա վտանգ է ներկայացնում պարենային անվտանգության և կենսաբազմազանության համար, նշվել է Phys.org-ում հրապարակված նյութում:

Հետազոտողները վերլուծել են 1960-ականներից հավաքված տվյալները Եվրոպայի տարբեր մասերում ջրհեղեղի և ցերեկային ջերմաստիճանի վերաբերյալ: Պարզվել է, որ վեգետատիվ սեզոնի սկիզբը, երբ ջերմաստիճանը բավականաչափ բարձրանում է, խթանելով բույսերի աճը, սկսել է աստիճանաբար տեղափոխվել տարվա սկիզբ: Միևնույն ժամանակ, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում գետերի ջրառատությունն ավելի ուշ է սկսվում։

Այսպիսով, ջրհեղեղները սկսել են ավելի հաճախ առաջանալ վեգետատիվ սեզոնի ընթացքում՝ ոչնչացնելով երիտասարդ բույսերը, ներառյալ՝ խոշոր ծառերը: Սա ոչնչացնում է վայրի կենդանիների սննդի աղբյուրները և նպաստում է այն տարածքների ողողումներին, որոնց նախորդ տարիներին ջուրը չի հասել: Բացի այդ, փոխվում են գետերի ափերը, և վնասվում են գյուղատնտեսական հողատարածությունները: