ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել անցած շաբաթ Գոհաբանության օրվա կապակցությամբ, հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով խնդրին ծանոթ մարդկանց։
Սա նրանց միակ խոսակցությունն էր նոյեմբերի 13-ին Օվալաձեւ աշխատասենյակում հանդիպումից հետո։ Աղբյուրները հայտնել են, որ Թրամփը զանգահարել է Բայդենին՝ շնորհավորելու նրան տոնի կապակցությամբ: Զրույցը կարճ էր և պաշտոնական։
Ջո Բայդենը Գոհաբանության տոնը նշել է առաջին տիկին Ջիլ Բայդենի հետ Մասաչուսեթս նահանգի Նանտաքեթ քաղաքում, ընտանիքի հետ, ներառյալ որդի Հանթերը և դուստրը՝ Էշլին:
Երբ Բայդենին հարցրել են, թե արդյոք նա ակնկալում է ևս մեկ զրույց ունենալ Թրամփի հետ երդմնակալությունից առաջ, նա պատասխանել է. «Ես այդպես եմ կարծում»: