Բավ է պառակտվել
07-10-2020 22:10

New York Times-ն Ադրբեջանում F-16 է հայտնաբերել

New York Times-ի վիզուալ հետաքննության թիմը ուսումնասիրել է Ադրբեջանի Գյանջա օդանավակայանի արբանյակային նկարները և հոկտեմբերի 3-ի կադրերում հայտնաբերել առնվազն երկու F-16 կործանիչ, որոնք, լրագրողների ենթադրությամբ՝ պատկանում են Թուրքիայի ռազմաօդային ուժերին:

Երեքշաբթի, սեպտեմբերի 29-ին, Հայաստանը հայտարարեց Ադրբեջանի կողմից թուրքական ռազմաօդային ուժերի F-16-ի հարձակման մասին: Թուրքական կործանիչների ներկայության մասին հայտարարեցին Հայաստանի և չճանաչված ԼՂՀ ղեկավարները․ ըստ հայկական կողմի, երկու F-16 հարվածել են հայկական Սու -25 գրոհիչ ինքնաթիռին՝ սպանելով նրա օդաչուին: