Բավ է պառակտվել
16-04-2019 14:06

Աստվածամոր տաճարը փրկվել է ամբողջական ավերումից (Լուսանկարներ)

  

Աստվածամոր տաճարն, ամենայն հավանականությամբ, փրկվել է ամբողջական ավերումից։ Այս մասին հաղորդել է Reuters գործակալությունը, վկայակոչելով Ֆրանսիայի հրշեջ ծառայության ներկայացուցչին։

Գործակալության տվյալներով, առնվազն մեկ հրշեջ լուրջ վնասվածքներ է ստացել հրդեհը մարելիս:

Ավելի վաղ Ֆրանսիայի ՆԳՆ պետքարտուղար Լորան Նունյեսը հայտարարել է, որ հրշեջներին հաջողվել է թուլացնել կրակի ուժգնությունը տաճարում, սակայն մարման աշխատանքները դեռ շարունակվում են։

  

Ըստ նախնական տվյալների, Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհը բռնկվել է ձեղնահարկում տեղական ժամանակով ժամը 18։50-ի (Մոսկվայի ժամանակով՝ 19։50) շրջակայքում և կարող է կապված լինել իրականացվող շինարարական աշխատանքների հետ։ Հրդեհի պատճառով փլուզվել են սրաձողի վերին հատվածը, տաճարի ժամացույցը և տանիքի մեծ մասը։