Բավ է պառակտվել
15-06-2016 14:24

Ֆրանսիայում մոտ ապագայում հնարավոր են նոր ահաբեկչություններ

Ֆրանսիայում մոտ ապագայում հնարավոր են նոր ահաբեկչություններ: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Մանուել Վալսը:
«Բոլորովին ակնհայտ է, որ Ֆրանսիան ստիպված կլինի հետագայում բախվել նոր ահաբեկչությունների, որովհետև մենք ստիպված ենք դիմակայել ահաբեկչական կազմակերպության, որը, ստիպված լինելով նահանջել Սիրիայում և Իրաքում, իր գործողությունները տեղափոխում է մեր երկրներ»,- ասել է Վալսը:
Նա հավելել է, որ նման պայմաններում «հարկավոր է շարունակել գործել՝ սեղմելով ահաբեկիչների շուրջ օղակը, ապահովելով ոստիկանությանը և ժանդարմերիային, ինչպես նաև հետախուզական ծառայություններին բոլոր անհրաժեշտ միջոցներով»:
Վարչապետն այս հայտարարությունն արել է Մանյավիլ քաղաքում իսլամիստ ծայրահեղականի կողմից ոստիկանության սպայի և նրա ընկերուհու՝ նույնպես ոստիկանության աշխատակցի սպանության հաջորդ օրը:
Վալսը, պատասխանելով լրագրողների հարցերին, ընդգծել է, որ սպանությունը կատարած իսլամիստի նախնական հսկողության ուղղությամբ ոստիկանության գործողություններում «թույլ չի տրվել որևէ անփութություն» կամ թերացում: