Բավ է պառակտվել
10-04-2017 14:58

Չինաստանի քարտեզի վրա նոր քաղաք կհայտնվի

 

Չինաստանի Կոմունիստական կուսակցության առաջնորդները հրապարակել են Պեկինից 100 կմ. հեռավորության վրա գտնվող Սյունոնգան «մաքուր» քաղաքի կառուցման նախագիծը: Նոր մեգապոլիսի զբաղեցրած տարածքը չափսերով երեք անգամ կգերազանցի Նյու Յորքին:
Իշխանությունները Սյունոնգանի կառուցումը համարում են «ապագա սերունդների համար ռազմավարական կարևորություն ունեցող»: պաշտոնական լրատվական գործակալությունները հայտնում են, որ նոր թաղամասը կօգնի թեթևացնել մայրաքաղաքի գերբնակեցվածությունն ու ճանապարհների ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև բարելավել էկոլոգիական վիճակը:
Ներկայումս շրջանը կիսադատարկ է, սակայն իշխանությունների որոշումն իսկական իրարանցում է առաջացրել անշարժ գույքի շուկայում: Դեռևս շինարարության փուլում տրամադրելով գումարներ, ներդրողները հույս ունեն ապագայում անշարժ գույքը վերավաճառելով ավելի մեծ շահույթ ստանալ: