Բավ է պառակտվել
02-03-2020 18:14

Նոր կորոնավիրուսը հասել է 70 երկիր (առցանց քարտեզ)

Մարտի 2-ի դրությամբ COVID-19 կորոնավիրուսը հայտնաբերվել է աշխարհի 70 երկրում։ Ընդհանուր առմամբ, վարակվել է 89,77հազ․մարդ, մահացել՝ 3061-ը, 45,1հազ մարդ առողջացել է։

Նոր կորոնավիրուսով վարկվածության ամենաշատ դեպքերը գրանցվել են Չինաստանում՝ ավելի քան 80հազ․մարդ, որոնցից 2912 մահացել են։ Հենց այս երկրում՝ Ուհան քաղաքում 2019թ․դեկտեմբերին աշխարհում առաջին անգամ գրանցվեց այս կորոնավիրուսի բռնկումը։

Հարավային Կորեայում հիվանդացել է 4335 մարդ, մահացել՝ 26-ը։ Եվրոպական երկրների շարքում ամեաբարդ իրավիճակը Իտալիայում է՝ 1696 վարակված, 34 մահվան դեպք։

Չինաստանից հետո կորոնավիրուսից ամենաշատ մահացության դեպքերը գրանցվել են Իրանում՝ 66 մարդ։ Այս երկրում վարակվել է 1051 մարդ։

Իրավիճակը Հայաստանում և հարևան երկրներում

Կիրակի գիշերը Հայաստանում հաստատվել է COVID-19 կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը․ փետրվարի 28-ին Թեհրանից Երևան ժամանած 29-ամյա ՀՀ քաղաքացու ախտորոշման երկրորդ թեստը եղել է դրական։ Նրա հետ շփման մեջ եղած շուրջ 30 մարդ մեկուսացվել է Ծաղկաձորի հյուրանոցներից մեկում։

Կորոնավիրուսի բռնկումն արձանագրվել է Հայաստանի չորս հարևան պետություններից երեքում՝ Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում (բացառությամբ՝ Թուրքիան)։

Հայաստանի կառավարությունը փետրվարի 25-ից երկու շաբաթով սահմանափակել է Իրանի հետ ցամաքային և օդային հաղորդակցությունը, և, ամենայն հավանականությամբ, այն կերկարաձգվի։

Մարտի 2-ի դրությամբ Վրաստանում և Ադրբեջանում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդանալու երեքական դեպք։