Վարշավայում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման առաջին անգամ հանդիպել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյին, հայտնում է «Էն Տե Վե»-ն: Հանդիպման մասին հայտնի է դարձել ամերիկացի լրագրողի բլոգային գրառումից, ով ներկա է եղել հանդիպմանը: Լրագրողի հրապարակած լուսանկարում երևում է, որ հանդիպմանը նախօրեին Լեհաստան մեկնած Պորոշենկոն նստած է Օբամայից ձախ: Նշվում է, որ խոսքը ոչ պաշտոնական հանդիպման մասին է, իսկ ահա պաշտոնական զրույց նախատեսվում է այսօր օրվա երկրորդ կեսին:
Բավ է պառակտվել