Վարշավայում Լեհաստանի՝ ժողովրդավարության անցման 25-ամյակի տոնակատարության առիթով, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և պետքարտուղար Ջոն Քերին հանդիպել են Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ, գրում է korrespondent.net-ը: Բարաք Օբաման Պորոշենկոյի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ նրան նախագահ ընտրելը «խելամիտ որոշում էր» Ուկրաինայի ներկայիս իրավիճակում։ Նրա խոսքով՝ Պորոշենկոյի հետ հանդիպմանը քննարկվել են ուկրաինացի ուժայինների և զինվորականների պատրաստության հարցում Վաշինգտոնի հնարավոր մասնակցության, Ուկրաինայում խաղաղության վերականգնման հարցերը, տնտեսության զարգացման հեռանկարները, ինչպես նաև ռուսական գազի մատակարարումից Կիևի կախվածության կրճատման ուղիները։
Քերին էլ հանդիպման ժամանակ ընդգծել է նախագահական ընտրություններում Պորոշենկոյին ցուցաբերած ուկրաինացի ժողովրդի աջակցության կարևորությունը: Իր հերթին Պորոշենկոն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին ուկրաինացիներին ժողովրդավարության ճանապարհին աջակցելու համար։
Բավ է պառակտվել