Բավ է պառակտվել
30-03-2016 09:18

Փարիզի օվկիանարիումը զբոսաշրջիկներին առաջարկում է գիշերել շնաձկների հետ

Փարիզի օվկիանարիումն այցելուներին առաջարկում է գիշերել 35 շնաձկներով շրջապատված հարմարավետ անկողնում: Թափանցիկ ակվարիումը, որում դրված է անկողինը, սուզված է 10 մետր խորությամբ ջրի մեջ: Այդ ընթացքում ստորջրյա լուսանկարիչ Ֆրեդ Բյուլեն հյուրերի համար այդ գիշատիչների հետ ողջույնի պար կկատարի: Այցելուներին նաեւ ռոմանտիկ ընթրիք կառաջարկեն: Առաջարկը կգործի միայն երեք օր՝ ապրիլի 11-13-ը: Դրանից հետո ննջարանը կվերածվի ծովային կենսաբանների հետազոտական կենտրոնի: Երջանիկ այցելու դառնալու ցանկություն ունեցողները պետք է մրցույթի մասնակցեն: Նրանք պետք է ձեւաթուղթ լրացնեն, պատմեն իրենց մասին եւ բացատրեն, թե ինչու են իրենց բավականաչափ խիզախ համարում՝ ջրի տակ գիշերելու համար: