Բավ է պառակտվել
25-01-2023 11:24

Ճապոնիայում շուրջ 400 չվերթ է չեղարկվել առատ ձյան պատճառով (տեսանյութ)

Ճապոնական ծովի ափին և Հոնսյու պրեֆեկտուրաներում ձյան տեղումներ են սկսվել։ Տոկիոյում օդի ջերմաստիճանը նվազել է մինչև -4 °C, ինչը բնորոշ չէ տեղական կլիմայական պայմաններին։

Վատ եղանակի հետևանքով մեկ մարդ մահացել է, առնվազն 13-ը ՝ տուժել։ Ճապոնիայում արգելափակվել է 10 մայրուղի, Մեյշինի (Նագոյա-Կոբե) խոշորագույն մայրուղիներից մեկի վրա 40 կմ երկարությամբ խցանում է առաջացել, գրում է Sankei-ն։ Հոնսյուի հյուսիսային հատվածներում դադարեցվել է արագընթաց գնացքների երթևեկը։

Օդերևութաբանները կանխատեսում են, որ կտեղա 60-ից 80 սմ ձյուն։