ԵՄ պետությունների մոտ 60 քաղաքացիներ անհետ կորած են համարվում Նեպալում տեղի ունեցած երկրաշարժից հետո։ Աղբյուրը հերքել է 1000 անհետացած եվրոպացիների մասին տեղեկությունը։ Նման տվյալներ էին հնչեցվել ԵՄ ներկայացուցչի կողմից երկրաշարժից անմիջապես հետո։ Աղբյուրը հստակեցրել է, որ 60-ը ԵՄ այն քաղաքացիներն են, որոնց հետ մինչ օրս հնարավոր չի եղել կապ հաստատել։ Աղետի հարվածի պահին նրանց՝ Նեպալի տարածքում գտնվելը պաշտոնապես գրանցված է եղել։
Բավ է պառակտվել