Մալիի գրոհահինների կողմից գրավված հյուրանոցից երկրի զինված ուժերի հարձակման ընթացքում ազատ են արձակվել մոտ 80 պատանդներ: Ուրբաթ օրը, մոտ մեկ տասնյակ զինյալներ հարձակվել են Մալիի մայրաքաղաք Բամակոյի կենտրոնում գտնվող Radisson Hotel հյուրանոցի վրա և պատանդ են վերցրել 170 մարդ՝ 140 հյուր և 30 աշխատակից: Վերջին տվյալների համաձայն, հարձակման զոհ են դարձել երեք մարդ` մեկ ֆրանսիացի և երկու մալիիցիներ:Անվտանգության ուժերին հաջողվել է հյուրանրցից էվակուացնել մոտ քսան հոգու: Ըստ նախնական տվյալների, պատանդների մեջ հնարավոր է գտնվեն Turkish Airlines ավիափոխադրման աշխատակիցներ, 15 հնդիկ, մոտ տասը Չինաստանի քաղաքացի, Ֆրանսիայի քաղաքացիներ:
Բավ է պառակտվել