Բավ է պառակտվել
02-12-2016 09:28

Օլանդը չի առաջադրվի նախագահական ընտրություններում

Ֆրանսիայի գործող նախագահ Ֆրանսուա Օլանդն իր թեկնածությունը չի առջադրի 2017 թվականի նախագահական ընտրություններում:

«Ես որոշեցի չառաջադրել թեկնածությունս»,- Ելիսեյան պալատից ասել է Օլանդը: Նա պարզաբանել է, որ հստակ պատկերացնում է իրավիճակը, այս որոշումը կայացրել է ամենայն պատասխանատվությամբ եւ ընդգծել, որ խոսքը «ոչ թե անձի, այլ երկրի ապագայի մասին է»:

Օլանդի այս հայտարարությանը նախորդել է որոշումների թվարկումը, որը նա մեծ ծառայություններ է համարում Ֆրանսիայի համար: Դրանց թվում են, նրա կարծիքով, ֆրանսիական սոցիալական մոդելի կատարելագործումը, կլիմայական փոփոխությունների դեմ պայքարում Ֆրանսիայի առաջատար դերը, դպրոցական կրթության բարելավումը, ժողովրդավարական ազատությունների ամրապնդումը, գենդերային հավասարությունների ամրապնդումը, խտրականության դեմ պայքարը:

Ավելի վաղ հրապարակվել էր հարցման արդյունքներ, որոնց համաձայն՝ ո՛չ Օլանդը, ո՛չ նրա կառավարության ղեկավար Մանուել Վալսը նույնիսկ երկրորդ փուլ չէին անցնի: Ըստ հարցման՝ կհաղթեր «Հանրապետականների» թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը՝ 30% արդյունքով, իսկ երկրորդ տեղում կլիներ «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լը Պենը, ինչը կնշանակեր ընտրությունների երկրորդ փուլ: