Բավ է պառակտվել
26-10-2021 13:28

ՄԱԿ-ը զգուշացրել է Աֆղանստանի 23մլն բնակչի համար սովամահության սպառնալիքի մասին

Հյուծում և սովամահություն է սպառնում Աֆղանստանի 23 մլն բնակչի, ասվում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի և Պարենի ու գյուղատնտեսության կազմակերպության հետազոտության մեջ։

«Հրատապ միջոցներ չձեռնարկելու դեպքում, նոյեմբերին Աֆղանստանին սպառնում է մասշտաբային սով, երկրի բնակչության ավելի քան կեսը՝ մոտ 23 մլն մարդ, սննդի սուր պակաս կզգա։ Սա նոր տխուր ռեկորդ է այդ երկրի համար, որն այժմ վերապրում է աշխարհի վատագույն մարդասիրական ճգնաժամերից մեկը»,-ասվում է ՄԱԿ-ի կայքում։
Իրենց եզրակացություններում հետազոտության հեղինակները հաշվի են առել մի քանի գործոն՝ երաշտ, հակամարտություն, համավարակ և տնտեսական ճգնաժամ։
«Առջևում ցուրտ ձմեռ է, և Աֆղանստանի որոշ շրջաններ նաև անհասանելի կլինեն մարդասիրական կազմակերպությունների համար: Յուրաքանչյուր երկրորդ աֆղանստանցի կհայտնվի այնպիսի վիճակում, որն, ըստ ՄԱԿ-ի դասակարգման, կարող է սահմանվել որպես երրորդ կամ նույնիսկ չորրորդ աստիճանի վտանգավորության ճգնաժամ։ Պարենի մատակարարումն ապահովելու և մարդկանց կենսապահովման աղբյուրները պահպանելու համար անհրաժեշտ է միջազգային հանրության հրատապ միջամտությունը, հակառակ դեպքում Աֆղանստանը հումանիտար աղետի առաջ կկանգնի»,- ասվում է ուղերձում։

ՄԱԿ-ի տվյալներով՝ Աֆղանստանում պարենային անվտանգության բացակայության սուր խնդրի հետ բախվող մարդկանց թիվն աճել է 37 տոկոսով՝ համեմատած ապրիլին արած վերջին գնահատականի հետ։ Հատուկ ռիսկի խմբում է մինչև 5 տարեկան 3․2 մլն երեխա։ Միլիոնավոր երեխաների սպառնում է սովամահություն, զհուշացրել էին հոկտեմբերի սկզբին Պարենի համաշխարհային ծրագիրը և ՅՈւՆԻՍԵՖ-ը։

Եթե նախկինում տուժում էին հիմնականում գյուղական բնակավայրերի բնակիչները, ապա այսօր անմխիթար վիճակում են նաև քաղաքաբնակները։ Ավելին, զանգվածային գործազրկությունը, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի միջին խավի աղքատացման սովի տարածման։ 7,3 միլիոն գյուղական բնակիչ, որոնք ապրում են բուսաբուծական և անասնաբուծական արտադրությամբ, չորրորդ տարին անընդմեջ տառապում են երաշտից։

Հոկտեմբերի 25-ին Աֆղանստանի հարցով ՌԴ նախագահի հատուկ բանագնաց Զամիր Քաբուլովը հայտարարել է, որ Մոսկվան մտադիր է այս շաբաթ մարդասիրական օգնություն ուղարկել Աֆղանստան, այդ թվում՝ դեղամիջոցներ։

Սեպտեմբերի 17-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Աֆղանստանից ամերիկյան զորքերի և նրանց դաշնակիցների դուրսբերումը կարելի է համեմատել փախուստի հետ։ Նրա խոսքով՝ Աֆղանստանում իրավիճակի սրումից հետո անհրաժեշտ է ռիսկերի ընդհանուր ու համակարգված գիծ։

Նա նաև նշել էր, որ ԱՄՆ-ի դուրս գալը Աֆղանստանից հանգեցրել է երկրում նոր ճգնաժամի և վերածվել հումանիտար աղետի։ Պուտինն ընդգծել էր, որ անընդունելի է ժողովրդավարական արժեքների բռնի պարտադրումն որևէ ժողովրդին։

Տարածաշրջանում իրավիճակը սկսեց վատթարանալ այն բանից հետո, երբ 2001 թվականից Աֆղանստանում գտնվող ԱՄՆ-ը մայիսի սկզբին սկսեց զորքերի դուրսբերումը, որն ավարտվեց օգոստոսին։ Օգոստոսի 15-ին թալիբները (ահաբեկչական ճանաչված և Ռուսաստանի Դաշնությունում արգելված «Թալիբան» շարժման անդամներ) գրավեցին Քաբուլը։ Նրանք հայտարարեցին Աֆղանստանում «պատերազմի ավարտի» մասին՝ անվանելով դա երկրի «ազատագրում»։