Բավ է պառակտվել
07-12-2021 12:50

Հրապարակել է Վեներայի հետ Լուսնի միացման եզակի նկար

Հայաստանի Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը Վեներայի հետ Լուսնի միացման եզակի նկար է հրապարակել։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2021 թվականի դեկտեմբերին տեղի կունենա Լուսնի միացումը չորս մոլորակի հետ։ Մասնավորապես, 2021 թվականի դեկտեմբերի 7-ին, ժամը 04:49-ին Լուսնի նեղ շեղբն անցել է Վեներայի կողքով։

Դեկտեմբերի սկզբին Վեներան կհասնի իր առավելագույն պայծառությանը. սա մոլորակը դիտարկելու լավագույն ժամանակն է: