Բավ է պառակտվել
21-05-2016 15:17

EgyptAir-ի վթարված ինքնաթիռից լուսանկարներ են հրապարակվել

Եգիպտոսի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է EgyptAir ավիաընկերությանը պատկանող A320 վթարված ինքնաթիռից առաջին լուսանկարները:

Լուսանկարներում երևում են ինքնաթիռի կմախքից որոշ մասեր՝ EgyptAir լոգոտիպով, բազկաթոռների կտորներ, ինչպես նաև փրկարարական ժիլետներ և ուղեևորների իրեր:

Հիշեցնենք, որ A320 ինքնաթիռը վթարի էր ենթարկվել մայիսի 19-ին՝ Փարիզից Կահիրե թռիչքն իրականացնելիս: