Սիրիայի կառավարական բանակի կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ գտնվող հնագույն Պալմիրա քաղաքի ազատագրումից հետո հրապարակվել են հնագիտական բացառիկ նշանակություն ունեցող վայրի նոր լուսանկարները:
Դրանցից երևում է, որ իսլամիստներին չի հաջողվել ամբողջությամբ ավերել Պալմիրան և որ դրա որոշ հատվածներ շարունակում են կանգուն մնալ:
Միևնույն ժամանակ, սիրիացի զինվորների կողմից արված կադրերը լուռ վկայություններն են առ այն, թե ինչպիսի ահռելի վնաս են հասցրել ջիհադականներն «անապատի հարսնացուին» 10 ամիս տևած պաշարման ընթացքում: Ոչնչացված ամենակարևոր նմուշների շարքում են Բելի տաճարն ու Հաղթական կամարը: Սակայն սիրիացի մասնագետները նկատել են, որ իրենք ավելի վատ կանխատեսումներ ունեին` կապված Պալմիրայի հետ, սակայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ներառված վայրն իրենց սպասածից ավելի լավ վիճակում է գտնվում։ Մի քանի օրից տեղանքը կայցելեն համապատասխան մասնագետները, որպեսզի գնահատեն իսլամիստների հասցրած վնասն ու որոշեն բարբարոսների ձեռքով ոչնչացված նմուշների վերականգնման ծրագրի մանրամասները։
Բավ է պառակտվել