Բավ է պառակտվել
10-03-2020 14:36

Alibaba- ի հիմնադիր Ջեք Ման դարձել է Ասիայի ամենահարուստ մարդը

Ինտերնետ առևտրի ոլորտում աշխատող չինական Alibaba կորպորացիայի հիմնադիր Ջեք Ման դարձել է Ասիայի ամենահարուստ մարդը։

Bloomberg գործակալությունը 55-ամյա չինացու կարողությունը գնահատում Է 44,5 մլրդ դոլար, ինչը նրան 18-րդն Է դարձնում մոլորակի ամենահարուստ մարդկանց ցուցակում: Մինչև նավթի գների անկումը Ասիայի ամենահարուստ մարդկանց ցուցակը գլխավորող հնդկական Reliance Industries հոլդինգի սեփականատեր Մուքեշ Ամբանին հայտնվել է 19-րդ տեղում։ Ըստ Bloomberg-ի՝ գործարարը շուրջ 5,8 մլրդ դոլար Է կորցրել անցած 24 ժամվա ընթացքում, այժմ նրա աորողությունը կազմում է 41,8 մլրդ դոլար։

Գործակալության փորձագետները նշում են, որ Մային հաջողվել Է կորուստները նվազագույնի հասցնել։ Գործարարի կորուստն օրվա ընթացքում կազմել Է շուրջ 1 մլրդ դոլար։

Alibaba ընկերությունը հիմնադրվել է 1999թ․ և համարվում է էլեկտրոնային առևտրով և թվային վճարումներով զբաղվող խոշորագույն կազմակերպությունն աշխարհում։ Ջեք Ման թողել է իր պաշտոնը կորպորացիայի հիմնադրման 20-րդ տարեդարձին՝ 2019 թվականի սեպտեմբերի 10-ին:

Մարտի 6-ին ՕՊԵԿ+-ի անդամ երկրները չհամաձայնեցին նավթի արդյունահանումը կրճատելու գործարքի շուրջ, ինչի արդյունքում այն խղվեց։ Ռուսաստանն առաջարկում էր պահպանել գործող պայմաններն, իսկ Սաուդյան Արաբիան կողմ էր արդյունահանման ծավալների լրացուցիչ նվազեցմանը: Այս իրադարձության ֆոնին՝ մարտի 9-ի առավոտյան, Brent տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսների գինմ ընկավ գրեթե մեկ երրորդով՝ մեկ բարելի գինը հավասարվեով 31,38 դոլարի, իսկ WTI տեսակի նավթի մեկ բարելի գինն իջավ մինչև 27,9 դոլար: Ավելի ուշ գները հետ բերեցին փլուզման մի մասը: