Բավ է պառակտվել
01-10-2019 20:50

Անտարկտիդայից պոկվել է վերջին 50 տարվա մեջ ամենախոշոր՝ 315 մլրդ տոննա քաշով այսբերգ

Արևելյան Անտարկտիդայի Էյմերի սառցադաշտից պոկվել Է վերջին 50 տարվա մեջ ամենախոշոր այսբերգը, տեղեկացրել է BBC-ն: 1,6 հազար քառակուսի կիլոմետր մակերեսով D28 այսբերգը միայն փոքր-ինչ Է զիջում Սքայ շոտլանդական կղզուն:
210 մետր հաստությամբ այս այսբերգի նկատմամբ այժմ խիստ հսկողություն Է լինելու, որովհետև նման վիթխարի սառցակույտը կարող Է սպառնալիք դառնալ օվկիանոսային նավերի համար:
Վերջին անգամ Էյմերի սառցադաշտից խոշոր այսբերգ Է պոկվել 1960-ական թվականների սկզբին: Ճիշտ է, այդ այսբերգն Էլ ավելի վիթխարի Էր՝ 9 հազար քառակուսի կմ մակերեսով:
Էյմերին Անտարտիկայի մեծությամբ երրորդ սառցադաշտն է, նրա մակերեսը կազմում է շուրջ 40հազ․ քառակուսի կիլոմետր։
“Այսքան տարի դիտարկումներից հետո դա կլանիչ իրադարձություն է։ Մենք գիտեինք, որ վերջիվերջո դա տեղի կունենա, սակայն, որպեսզի մենք զգոն մնանք, դա տեղի ունեցավ այնտեղ, որտեղ չէինք սպասում”,- ասել է Սկրիպսի գիտահետազոտական ինստիտուտի պրոֆեսոր Հելեն Ֆրիքերը (ԱՄՆ)։
Գիտնականները սպասում էին, որ սառցաբեկորը կպոկվի մի փոքր դեպի արևելք, որտեղ գտնվում է “Շարժվող ատամ” կոչվող շելֆի մի հատվածը: Գիտնականները կանխատեսում էին, որ “Շարժվող ատամ”-ը կպոկվի 2010-ից 2015 թվականների ընթացքում: Բայց այն դեռևս տեղում է:
Ֆրիքերն ընդգծել է, որ սառցադաշտից պոկված այսբերգի հայտնվելը ոչ մի կերպ կապված չԷ գլոբալ տաքացման հետ:
1990-ականներից արվող արբանյակային լուսանկարումները ցույց են տալիս, որ Էյմերի սառցադաշտը մնում է հավասարակշռության մեջ՝ չնայած ամառվա ամիսներին նրա մակերեսի ակտիվ հալչելուն:

“Անտարկտիդայում շատ բան է մտահոգում, բայց այս շելֆի հետ կապված անհանգստանալու որևէ հիմք չկա”, - ասել է պրոֆեսոր Ֆրիկերը:

Հաշվարկների համաձայն D28 սառցաբեկորի հաստությունը մոտավորապես 210 մ է, այն կշռում է մոտ 315 միլիարդ տոննա:

Բայց դա այնքան էլ մեծ չի թվում` համեմատած A68 սառցաբեկորի հետ, որը պոկվել է 2017թ․ Անտարկտիկայի հակառակ կողմում գտնվող Լարսենի սառցդաշտից։ Այժմ A68 սառցաբեկորի մակերեսն ավելի քան երեք անգամ մեծ է:

Մակընթացությունները և քամին կքշեն D28 դեպի արևմուտք: Կպահանջվի մի քանի տարի այս այսբերգի կտորների բաժանվելու և ամբողջովին հալչելու համար։