Բավ է պառակտվել
28-01-2019 19:53

Արձակուրդ անձնական կյանքի համար․ինչպես են Չինաստանում փորձում ամուսնացնել 30 տարեկաններին

 

Հարյուր միլոնավոր մարդ Չինաստանում պատրաստվում է ամանօրյա արձակուրդներին, որոնք կտևեն յոթ օր։ Սակայ որոշ աշխատողներ կստանան լրացուցիչ ութ օր արձակուրդ։

Խոսքը գնում է մոտ 35 տարեկան չամուսնացած կանանց մասին։ Շատ ընկերություններ Չինաստանում սկսել են չամուսնացած աշխատակցուհիներին լրացուցիչ արձակուրդ տրամադրել այն հաշվարկով, որ այդ ազատ ժամանակը կօգնի նրանց գտնել սիրելիին և ընտանիք կազմել։

Այսպես, South China Morning Post-ը գրել է, որ երկու ընկերություն Խանչժոյում իրենց 30-ն անց չամուսնացած աշխատակցուհիներին լչացուցիչ արձակուրդ են տրամադրում։ Այս երկու ընկերությունները հետևել են քաղաքի դպրոցներից մեկի օրինակին, որտեղ չամուսնացած ուսուցչուհիներին սկսել են լրացուցիչ հանգստյան օրեր տրամադրել, որպեսզի նրանք ժամադրության գնալու ժամանակ ունենան։

Չամուսնացածների խարազանումը

Չինաստանում 25-ն անց չամուսնացած կանանց հաճախ նվաստացուցիչ՝ “շեննյու” բառով են կոչում, որը չիներենից թարգմանաբար նշանակում է “կանայք-մնացորդներ”։

Սակայն գնալով ավելանում է այն կանանց թիվն, ովքեր չեն ցանկանում ամուսնանալ, այլ ուզում են կենտրոնանալ մասնագիտական աճի վրա։

Ինչու միլիոնավոր չինացի տղամարդ չի կարողանում իրեն զույգ գտնել։

Չինաստանում “ամուրիների գյուղի” պատմությունը

Չինաստանում թույլ է տրվել ընտանիքներում երկու երեխա ունենալ, իսկ հետո՞։

Այնուամենայնիվ, չի անհետացել կանանց վրա հասարակության ճնշումն՝ ամուսնանալ և երեխա ունենալ։

Չամուսնացած կանանց թվի ավելացումն անհանգստացնում է չինական կառավարությանը․բանն այն է, որ մոտ ապագայում Չինաստանը կարող է բախվել ծերացող բնակչության և աշխատուժի պակասի խնդրի հետ։

“Կանայք-մնացորդներ” գրքի հեղինակ Լետա Հոնգ Ֆինչերը կարծում է, որ չամուսնացած կանանց խարազանումն այդ թվում և չինական կառավարության քարոզարշավի արդյունք է։

“Այդ ամենը կապված է կառավարության փորձերին՝ դրդել կանանց, մանավանդ՝ կրթված կանանց, ամուսնանալ և երեխա ունենալ”,- բացատրել է Լետա Հոնգ Ֆինչերը։

Ծնելության նվազում

Չնայանծ նրան, որ “մեկ երեխայի”քաղաքականությունը Չինաստանում վերացվել է 2015 թվականին՝ ծնելիության հետ կապված իրավիճակը չի հաջողվել փոխել․ դրա մակարդակը շարունակում է նվազել։

2018 թվականին Չինաստանում ծնվել է 15 միլիոն երեխա, 2 միլիոնով քիչ, քան 2017 թվականին։

Լետա Հոնգ Ֆինչերն ասել է, որ երկրում պահպանվում է լուրջ գենդերային անհավասարաություն, քանի որ երկար տարիների ընթացքում Չինաստանում ընտանիքներին ավելի շահավետ է եղել տղա երեխա ունենալ։

“Իրոք, Չինաստանում կանանց թիվը զգալիորեն քիչ է․կառավարության տվյալներով, այժմ երկրում տղամարդկանց թիվը 30 միլիոնով գերազանցում է կանանց թիվն”,- ասել է նա։

Չինաստանի սոցիալական գիտությունների ակադեմիան ասել է, որ եթե ծնելիության մակարդակը շարունակի նվազել, մոտակա 50 տարիներին Չինաստանի բնակչությունը կարող է նվազել ներկայիս 1,4 միլիարդից 1,2 միլիարդի։ Եթե հաշվի առնվի նաև ծերացման գործոնն, ապա կարելի է խոսել լուրջ ֆինանսական բեռի մասին սոցիալական ապահովության վրա։

Գտնել “երկրորդ կեսին”

Այնքան էլ հասկանալի չէ, ինչպես լրացուցիչ հանգստյան օրերը կարող են օգնել կանանց գտնելու իրենց “երկրորդ կեսն” ու երեխա ունենալ։

Hangzhou Songcheng Performance ընկերության HR մենեջեր Հուան Լեյն ասել է, որ ազատ ժամանակը հարկավոր է նոր սոցիալական կապեր ստեղծելու համար։

“Աշխատող շատ կանանց սոցիալական կապերի շրջանակը շատ նեղ է։ Այդ պատճառով, մենք հույս ունենք, որ եթե նրանք ավելի շատ ազատ ժամանակ ունենան՝ ավելի շատ հնարավորություն կունենան հակառակ սեռի հետ շփվելու համար”,- ասել է Հուան Լեյը Zhejiang Online- ին տված հարցազրույցում:

Նրա խոսքերով, ընկերության աշխատակցուհիները շատ լավ են վերաբերվել “անձնական կյանքի” համար լրացուցիչ արձակուրդ տրամադրելու գաղափարին։

Սակայն Լետա Հոնգ Ֆինչերը գտնում է, որ այդ նախաձեռնությունը շատ արդյունավետ չի լինի։

“Դա ևս մեկ փորձ է՝ շատերի թվում։ Բանն այն է, որ կանայք շատ ավելի քիչ են շտապում ամուսնանալ և երեխա ունենալ”,- ասել է նա։