Բավ է պառակտվել
30-10-2019 14:06

ԱՄՆ ներկայացուցիչների պալատը կողմ է քվեարկել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին

ԱՄՆ ներկայացուցիչների պալատում երեքշաբթի կայացած քվեարկության արդյունքներով Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը մտցված է օրակարգ, ինչը հնարավորություն է ստեղծում քննարկել այն Ներկայացուցիչների պալատում։

Բանաձևն օրակարգում ընդգրկելուն կողմ է քվեարկել 223 կոնգրեսական, դեմ՝ 191։

Համաձայն ընթացակարգի, բանաձևն այսուհետ ենթակա չէ փոփոխության։ Բանաձևի քննարկմանը հատկացվել է 1 ժամ։ Նախօրեին այս բանաձևը հաստատել է ԱՄՆ կոնգրեսի Կանոնակարգի հանձնաժողովը։

Թիվ 296 բանաձևի քվեարկությունը, որին սատարում են ինչպես Դեպոկրատական, այնպես էլ Հանրապետական կուսակցությունների ներկայացուցւիչները, կկայանա վերջին 30 տարում առաջին անգամ։

Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 113 անդամ և 20 սենատոր միացել են Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևերին:

Ներկայացուցիչների պալատի թիվ 296 բանաձևը (Հայոց ցեղասպանության մասին ԱՄՆ-ի Արձանագրության հաստատումը) առաջարկվել է հանրապետական Ադամ Շիֆի կողմից 2019 թվականի ապրիլի 8-ին, իսկ Սենատի թրվ 150 բանաձևը (արտահայտող ԱՄՆ-ի դիրքորոշումը Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու վերաբերյալ) ներկայացվել է սենատոր Ռոբերտ Մենենդեզի կողմից 2019 թվականի ապրիլի 9-ին:

1915թ․հայերի ցեղասպանությունը XX դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար ժխտում է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի մասսայական ոչնչացման մեղադրանքները և շատ ցավագին է արձագանքում հայկական ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կոմից հնչեցվող քննադատությանը։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվել է շատ երկրների և մի շարք հեղինակավոր միփազգային կառույցների կողմից։ Ցեղասպանությունը ճանաչած առաջին երկիրը եղել է Ուրուգվայը 1965 թվականին, որի օրինակին հետևել են Կիպրոսը, Ռուսաստանը, Հունաստանը, Կանադան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Լիբանանը, Բելգիան, Ֆրանսիան, Պարագվայը, Արգենտինան, Շվեդիան, Բոլիվիան, Մեծ Բրիտանիան, Հոլանդիան, Սլովակիան, Գերմանիան, Լիտվան, Վենեսուելան, Լեհաստանը, Չիլին, Շվեյցարիան, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Ավստրան, Վատիկանը, Չեխիան, Դանիան, ինչպես նաև Լիբիայի ժամանակավոր կառավարությունը, ԱՄՆ 49 նահանգը, Սիրիան, Եվրոպական խորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։