Բավ է պառակտվել
10-12-2016 17:57

Pantone-ը ընտրել է 2017 թ.-ի գույնը

Pantone ինստիտուտը, որը հանդիսանում է գույնի ընտրության ստանդարտացված համանուն համակարգի մշակողը, ընտրել է 2017 թ.-ի երանգը: Դա 15-0343 կոդի տակ գտվնող բաց կանաչ գույնն է:
«Greenery գույնը խորհրդանշում է 2017 թվականին մարդկությանն այդքան անհրաժեշտ փոփոխությունների սկիզբը, բնության հետ վերամիավորումն ու վերածնունդը»,- հենց այսպես է մեկնաբանում իրենց ընտրությունը Pantone-ի գործադիր տնօրեն Լեատրիս Էյսմանը, և հավելում, որ բաց կանաչը կենսահաստատող գույն է:


Հիշեցնենք, որ 2016 թվականի համար Pantone-ն ընտրել էր միանգամից երկու գույն. Դրանք էին «Վարդագույն կվարց»-ը և երկնագույնը՝«Անհոգություն»-ը: