Բավ է պառակտվել
27-08-2018 10:14

Հռոմի պապը հիասթափված է կաթոլիկ եկեղեցու հանրությամբ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ հիասթափված է կաթողիկ եկեղեցու ծառայողներով, ովքեր երկար ժամանակ թաքցնում էին երեխաների նկատմամբ սեռական բռնությունների փաստը․ հայտարարություննն արվել է Դուբլինում մանկապիղծ քահանաների զոհերի հետ հանդիպման ժամանակ։

Դուբլինյան ամրոցում իր ելույթի ժամանակ պապը քննադատել է հոգևորականներին, ովքեր երեխաների կրթությամբ և պաշտպանությամբ զբաղվելու փոխարեն “ոճրագործություններ” են իրականացնում։
“Եպիսկոպոսների, քահանաների, եկեղեցու ղեկավարների անկարողությունը՝ ժամանակին արձագանքել այդ սարսափելի ոճրագործություններին արդարացի վրդովմունք է առաջացրել։ Կատարվածն ամբողջ կաթոլիկ հանրության ցավի և ամոթի պատճառ կմնա։ Ես անձամբ կիսում եմ այդ զգացմունքներն, -ասել է պոնտիֆիկոսը։ “Ես ամեն գնով կաթողիկ եկեղեցուց արմատախիլ կանեմ այդ աղետալի երևույթը։ Ես նաև կպարտադրեմ ոտնձգությունների մեջ մեղավորներին կարգաթող լինել”,- հայտարարել է Ֆրանցիսկո պապը։
Պոնտիֆիկոսը այս այցը Իռլանդիա վերջին 39 տարիների ընթացքում առաջին էր։
Օգոստոսի կեսերին ԱՄՆ-ում զեկույց էր հրապարակվել Պենսիլվանիայի կաթոլիկ եկեղեցու հոգևորականների կողմից անչափահասների նկատմամբ սեռական բռնությունների մասին։ 1300 էջանոց տեքստում խոսվում էր առնվազն 300 մանկապիղծ հոգևորականների մասին, որոնց զոհ էին դարձել ավելի քան 1000 մարդ։ Նրանց հանցագործությունների թվում նշվում էին ոչ միայն բռնաբարություններն, այլ նաև արհեստական վիժումներ անելու պարտադրանքը, մանկական պոռնոյի արտադրությունը, իրականությունը թաքցնելը։
Ի պատասխան՝ պաշտոնական Վատիկանը հայտարարել է, որ Հռոմի պապը պաշտպանում է զոհերին, իսկ կաթոլիկ եկեղեցին դատապարտում է սեռական ոտնձգությունները երեխաների նկատմամբ։