Բավ է պառակտվել
15-10-2020 12:09

Ավստրիայի խորհրդարանն ընդունել է ղարաբաղյան հակամարտության Թուրքիայի միջամտությունը դատապարտող բանաձև

Ավստրիայի խորհրդարանը միաձայն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հարցով միջնորդությունը, հայտնում է ԼՂՀ տեղեկատվական կենտրոնը։
Փաստաթղթում դատապարտվում է Թուրքիայի միջամտությունը ղարաբաղյան հակամարտությանը և զենքի մատակարարումը Ադրբեջանին։ Միջնորդության մեջ նշված են նաև Ղարաբաղում դեէսկալացիային ուղղված Ավստրայի և ԵՄ-ի ջանքերը։
Միջնորդություն-առաջարկը նախաձեռնել էին Ռեյնհոլդ Լոպատկան, Էվա Էռնստ Ձիձիչը և Պամելա Ռենդի-Վագները:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին Ֆրանսիայի Ստորին պալատ է ներկայացվել Ղարաբաղի անկախության ճանաչման մասին օրինագիծը։