հաղթելուենք
16-10-2020 00:07

Լյուքսեմբուրգի խորհրդարանը միաձայն ընդունել է Ադրբեջանի ագրեսիվ ռազմական քայլերը դատապարտող բանաձև

Լյուքսեմբուրգի խորհրդարանում միաձայն ընդունվել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները դատապարտող բանաձև։ Ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը՝ բանաձևում մասնավորապես ասված է.

«Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը.

- հաշվի առնելով, որ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի ինքնիշխանության վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև մահացու պայքարը շարունակվում է,
- արձանագրելով, որ Ադրբեջանը 2020թ, սեպտեմբերի 27-ին հարձակում է սկսել նպատակ ունենալով վերահսկողության տակ վերցնել Լեռանային Ղարաբաղը,
- գիտակցելով, որ ընթացող մարտերը ամենադաժանն են 1994թ. կնքված զինադադարից հետո,
արձանագրելով երրորդ երկրների, մասնավորապես Թուրքիայի, ներգրավմամբ աճող բարդությունները,
- գիտակցելով, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանին իր քաղաքական ու ռազմական աջակցություն է ցուցաբերում, նաև սիրիացի վարձկաններ ու ռազմական սարքավորումներ մատակարարելով,
- փաստելով, որ Թուրքիան վերջնագիր է ներկայացրել՝ պնդելով, որ հրադադարը կհաստատվի միայն, երբ Երևանի (Հայաստանի) աջակցությունը վայելող ուժերը դուրս գան վիճելի տարածքից,
- գիտակցելով, որ այս ռազմական ու քաղաքական հակամարտությունը՝ երրորդ կողմերի մասնակցությամբ, կարող է հանգեցնել առավել մեծ ծավալի հակամարտության,
Կոչ է անում կառավարությանը` հստակ դատապարտել ռազմական բոլոր քայլերը, որոնք հակասում են 1994թ. զինադադարի դրույթներին, դատապարտել արտաքին որևէ միջամտություն՝ ուղղված հակամարտող կողմերից մեկի, մասնավորապես Ադրբեջանին թուրքական ռազմական աջակցության, աջակցել Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատման նախաձեռնություններին և կոչ անել հարգելու 1994. մայիսին կնքված զինադադարի սկզբունքները»:

Ավստրիայի խորհրդարանն ընդունել է ղարաբաղյան հակամարտության Թուրքիայի միջամտությունը դատապարտող բանաձև
Ադրբեջանը կարող է հանդիպումներ ունենալ ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո՝ զուգահեռաբար փնտրելով բարենպաստ պահ նոր ռազմական օպերացիայի համար. Եվսեև
Հայաստանում խայտառակ են որակել Ադրբեջանի ռազմական գործողությունները Ղարաբաղում
Սանձազերծված ագրեսիայի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ղեկավարությունը. ՀՀ ԱԳՆ
Հայաստանը դատապարտում է Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժումը․վարչապետ