Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Փարիզում կատարված ահաբեկչական գործողությունների կապակցությամբ երկրում սահմանված արտակարգ դրության ռեժիմը երեք ամսով երկարացնելու մասին օրինագծին։ Օրինագիծը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությունն էր, որին հավանություն էր տվել կառավարությունը և ներկայացրել է խորհրդարանի քննարկմանը: Արտակարգ դրության ռեժիմը սահմանվել է նոյեմբերի 14-ին: Այն նախատեսում է, մասնավորապես, անվտանգության ծառայությունների աշխատակիցների լիազորությունների ընդլայնում:
Բավ է պառակտվել