Բավ է պառակտվել
31-10-2016 09:25

«Վրացական երազանք»-ը սահմանադրական մեծամասնություն է ստացել երկրի խորհրդարանում

Վրաստանում կիրակի կայացել է խորհրդարանական ընտրությունների 2-րդ փուլը, որի արդյունքների համաձայն՝ «Վրացական երազանք» կուսակցությունը սահմանադրական մեծամասնություն է ստացել խորհրդարանում:

 50 միամանդատ շրջանից 48-ում հաղթել են այս կուսակցության թեկնածուները: Ըստ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների՝ մյուս 2 շրջանում հաղթել են անկախ թեկնածուները:

Մինչդեռ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կողմից առաջադրված թեկնածուները չեն հաղթել շրջաններից և ոչ մեկում: