Բավ է պառակտվել
21-08-2019 12:10

Սևանից հավելյալ ջրառի կարիք կարող է չլինել․Փաշինյան

Այս տարվա օգոստոսի 12-ի դրությամբ Սևանից բաց թողնված ջրի ծավալը կազմում է 93 միլիոն խ/մ նախորդ տարվա 144 միլիոն խ/մ փոխարեն, գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում։

Նրա խոսքով, օգոստոսի 12-ի դրությամբ 2018թ․նույն ժամանակահատվածի համեմատությամբ Սևանա լճից 51 միլիոն խ/մ ջուր պակաս է բաց թողնվել:
“Սա նշանակում է, որ մեծ է հավանականությունը որ Սևանից օրենքով նախատեսված 170 միլիոն խ/մ-ից ավել թողք իրականացնելու անհրաժեշտություն չի լինի: Այս իրավիճակի պատճառը շատ թե քիչ բարենպաստ եղանակն է և ջրի կառավարման ոլորտում արտակարգ միջոցների կիրառումը”,-գրել է Փաշինյանը:

Գործող օրենսդրության համաձայն, ջրառի տարեկան թույլատրելի ծավալը 170 միլիոն խորանարդ մետր է: 2017-ին չոր եղանակի պատճառով ջրառի ծավալն ավելացվել էր 100 միլիոն խորանարդ մետրով ՝ նախատեսված 170 միլիոն խորանարդ մետրի փոխարեն: 2018-ին նույնպես պլանավորված էր թողքի նույն ծավալը, բայց օգոստոսի 29-ին Հայաստանի խորհրդարանը հաստատեց մինչև 210 միլիոն խորանարդ մետր ջրառ:

Սևանա լիճը տարածաշրջանում խմելու ջրի հիմնական աղբյուրըն է։ Այն գտնվում է Հայկական լեռնաշխարհում, ծովի մակարդակից 1914 մ բարձրության վրա և հանդիսանում է Եվրոպայում և Ասիայում ամենամեծ բարձրլեռնային լճերից մեկը։ Հյուսիս-արևմուտքից մինչև հարավ-արևելք լիճը ձգվում է ավելի քան 70 կմ, և նրա հայելու մակերեսը կազմում է գրեթե 1,5 հազար քառակուսի կիլոմետր: Լճից սկիզբ է առնում միայն մեկ գետ՝ Հրազդանը (Արաքսի վտակ), մինչդեռ լիճ է թափվում 28 գետ, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 2 776 քառակուսի կիլոմետր: 2030թ․լճի մակարդակը կբարձրացվի մինչև օպտիմալ 1903,5մ։