Բավ է պառակտվել
05-08-2019 18:28

Փաշինյանը ցավակցություն է հայտնել Թրամփին Տեխասում և Օհայոում տեղի ունեցած ողբերգական դեպքերի կապակցությամբ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Տեխաս և Օհայո նահանգներում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ, տեղեկացրել է կառավարության մամլո ծառայությունը։

“Խոր վշտով տեղեկացա Տեխաս և Օհայո նահանգներում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին, որոնք բազմաթիվ զոհերի և վիրավորների պատճառ դարձան”,- նշվել է ուղերձում:
Փաշինյանն իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հղել Թրամփին և ԱՄՆ բարեկամ ժողովրդին՝ մաղթելով ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։
“Ձեզ հետ միասին աղոթում ենք բոլոր անմեղ զոհերի համար և մեր համերաշխությունն ենք հայտնում նրանց ընտանիքներին ու հարազատներին», ասվել է ցավակցական հեռագրում։
Ըստ ԶԼՄ-ների հրապարակումների, ԱՄՆ-ում վերջին երկու օրը տեղի է ունեցել հրաձգությունների մի քանի միջադեպ, որոնց զոհ է դարձել 29 մարդ։ Շաբաթ օրը տղամարդը կրակ է բացել Տեխասի Էլ Պասո քաղաքի կենտրոնում գտնվող Walmart առևտրի կենտրոնում․մահացել է 20, վիրավորվել՝ 26 մարդ։ Շաբաթ լույս կիրակի գիշերը կրակ է բացվել Դեյթոնի կենտրոնում (Օհայո), որի հետևանքով զոհվել է 9 մարդ, տուժել՝ 27։ Եվս յոթ մարդ վիրավորվել է Չիկագոյի (Իլինոյսի նահանգ) պուրակներից մեկում գիշերակին կրակոցներից։