Բավ է պառակտվել
06-12-2016 16:39

Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հրաժարական է տվել

Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հրաժարական է տվել: Նա հրաժարականի իր դիմումը ներկայացրել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին։ Ելիսեյան պալատի փոխանցմամբ՝ ՆԳ նախարար Բեռնար Կազնյովը կգլխավորի կառավարությունը։

Վալսը նախկինում զբաղեցնում էր ՆԳ նախարարի պաշտոնը։ Մանուել Վալսը հայտարարել է, որ մասնակցելու է 2017-ի նախագահական ընտրություններին։