Բավ է պառակտվել
05-12-2016 10:22

Պենտագոնը Թրամփի համար կվերանայի ԻՊ-ի դեմ պայքարի ռազմավարությունը

Պենտագոնը նախատեսում է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի համար վերանայել «Իսլամական պետության» դեմ պայքարի ԱՄՆ-ի ռազմավարությունը: Այս մասին ազգային պաշտպանության հարցերով Ռեյգանյան համաժողովի ժամանակ հայտարարել է ԱՄՆ ԶՈւ շտաբների պետերի կոմիտեի ղեկավար, գեներալ Ջոզեֆ Դանֆորդը:

«Մենք պատրաստվում ենք այն (ԻՊ դեմ պայքարի ռազմավարությունը) անկասկած վերանայել: Ընտրված նախագահը նշել է, որ ցանկանում է այն վերանայել»,-  ասել է Դանֆորդը:

Նա նաեւ նշել է, որ չորեքշաբթի կհանդիպի Թրամփի անցումային թիմի ներկայացուցիչների հետ, եւ իրենց երկխոսությունը կշարունակվի մի քանի շաբաթ:

«Կան որոշ հարցեր, որոնք, հավանաբար, կառաջարկենք նոր վարչակազմին, քանի որ գոյություն ունի քաղաքական համակարգ, որի շրջանակներում է այսօր իրականացվում ռազմավարությունը»,- հավելել է Դանֆորդը:

Սակայն նա մանրամասներ չի ներկայացրել եւ նշել է, որ Թրամփի ներկայացուցիչների հետ նախ կքննարկեն դետալները, եւ վերջնական որոշումը նա պետք է ընդունի: