Բավ է պառակտվել
18-10-2016 13:02

Սիրիայի առաջին տիկնոջ բացառիկ հարցազրույցը պատերազմի մասին

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կինը բացառիկ հարցազրույց է տվել:

«Ինչու՞ Զարա գյուղի երեխաների ճակատագիրը չէր լուսաբանվում այնպես, ինչպես Այլանի և Օմրանի ողբերգությունը: Արևմտյան լրատվամիջոցները որոշեցին կենտրոնանալ այդ ողբերգությունների վրա, քանի որ դրանք համապատասխանում էին իրենց օրակարգին: Հենց Արևմուտքն առանձնացրեց մեր երեխաներին, որոնք ներգրավված էին այդ հակամարտությանը, իրենց ծնողների քաղաքական համոզմունքներին համապատասխան: Այլանը սիրիացի երեխա էր, անկախ այն հանգամանքից, թե ինչի էին հավատում նրա ծնողները, ինչպես և Օմրանն ու մյուս անմեղ երեխաները, որոնք զոհվեցին Զարա գյուղի կոտորածների ընթացքում: Նրանք բոլորն անմեղ երեխաներ են, և նրանց մահը կորուստ է Սիրիայի համար», - հայտարարել է Ասադի կինը: 

Հարցազրույցի ընթացքում Սիրիայի առաջին տիկինը մեկնաբանել է նաև Հալեպում ` մարդասիրական ճգնաժամի կենտրոնում, տիրող իրավիճակը. «Սիրիայում մարդասիրական իրավիճակի մասին արդեն բազմիցս խոսվել է: Իրականում բարդ է նկարագրել իրավիճակի ամբողջ լրջությունը: Մարդկանց տեղաշարժ, աղքատություն, հիվանդություններ, տառապանք` այդ ամենն աննախադեպ է: Իսկ արևմտյան լրատվամիջոցները նախընտրում են հեգնանքով կենտրոնանալ փախստականների և այն մարդկանց դժվարին կացության վրա, որոնք գտնվում են ահաբեկչիչների վերահսկողության ներքո գտնվող տարածքում, իսկ այդ նույն ժամանակ տեղահանված մարդկանց գերակշռող մասը բնակվում է երկրի այլ հատվածներում: Եվ այդ մարդիկ նույնքան կարևոր են, ինչպես և մյուսները», - ընդգծել է Սիրիայի առաջին տիկինը: