Բավ է պառակտվել
18-03-2020 19:32

ԱՄՆ-ում կլինիկական փորձարկումների առաջին մասնակիցը ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձնական դեղաչափը

Բոստոնի Moderna, Inc կենսատեխնոլոգիական ընկերությունը, որի հիմնադիրն է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը, մշակել է mRNA-1273 պատվաստանյութը COVID-19 նոր կորոնավիրուսի դեմ։

Կորոնավիրուսից պաշտպանվելու համար պատվաստանյութի կլինիկական փորձարկումների առաջին մասնակիցը երկուշաբթի՝ մարտի 16-ին ստացել է պատվաստանյութի փորձնական դեղաչափը։

Փորձարկումներին մասնակցող 45 երիտասարդ, առողջ կամավոր Սիեթլի Kaiser Permanente Washington հետազոտական ինստիտուտում կստանան տարբեր դեղաչափերի պատվաստանյութ, որը մշակվել է ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտի և Moderna, Inc ընկերության կողմից։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանի հիմնադրած Բոստոնի Moderna, Inc կենսատեխնոլոգիական ընկերությունը մշակել է COVID-19 նոր կորոնավիրուսի դեմ mRNA-1273 պատվաստանյութը։

Առողջապահական ոլորտի աղբյուրները նշում են, որ պոտենցիալ պատվաստանյութի լիարժեք ներդրման համար կպահանջվի 12-ից 18 ամիս։

«Փորձարկումների մասնակիցների վարակվելու հավանականությունը բացառված է, քանի որ նմուշները չեն պարունակում վիրուս: Փորձարկման նպատակն է համոզվել, որ պատվաստանյութերը չեն առաջացնում լուրջ կողմնակի բարդություններ, ինչից հետո հնարավոր կլինի սկսել ավելի լայնածավալ փորձարկումներ», - նշել է գործակալության աղբյուրը:

Բայց այդ, Inovio Pharmaceuticals ընկերությունը կաշխատի իր պատվաստանյութի փորձարկումները սկսել Պենսիլվանիայի համալսարանում և Միսուրիի նահանգի Կանզաս- Սիթիի փորձարարական կենտրոնում՝ տասնյակ կամավորների մասնակցությամբ:

Ներկայումս ԱՄՆ-ում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը հասել է 3,5 հազարի, մահացել է 65 մարդ: