ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև բանակցություններին, սակայն երկու կողմերն էլ ի վիճակի են ինքնուրույն ավարտին հասցնել այդ գործընթացը։
«Երևանը բազմիցս հայտարարել է, որ իրեն միջնորդներ պետք չեն։ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են ինքնուրույն ավարտին հասցնել բանակցությունները. Միաժամանակ Ռուսաստանը պատրաստ է ցանկացած հնարավոր օգնություն ցուցաբերել և ողջունում է կողմերի ջանքերը։ Գլխավորն այն է, որ Հարավային Կովկասը մնա կայուն, խաղաղ տարածաշրջան, որը նպաստում է համագործակցությանը և բարգավաճմանը»,- նշել է Պեսկովը՝ մեկնաբանելով Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, թե Երևանը հավանաբար չի ընդունի Մոսկվայի միջնորդությունը Բաքվի հետ հակամարտությունը լուծելու հարցում։