Աշխարհի ամենահարուստ մարդկանց ընդհանուր կարողությունը ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո կրճատվել է 41 մլրդ դոլարով:
Այսպիսով, Թրամփի հաղթանակն ամենից շատ ազդել է Մեքսիկայի ամենահարուստ մարդու` Կառլոս Սլիմի կարողության վրա. նրա ակտիվները արժեզրկվել են 9.2 տոկոսով կամ 5.1 մլրդ դոլարով: Այլ մեքսիկացի մեծահարուստների կարողությունները կրճատվել են 6.5 մլն դոլարով:
Մեքսիկացիների կորուստները պայմանավորված են նրանով, որ ազգային արժույթը` պեսոն, մեկ օրում արժեզրկվել է 10 տոկոսով` հասնելով 10 տարվա նվազագույն ցուցանիշին: Դա տեղի է ունեցել Թրամփի հաղթանակի մասին լուրերի ֆոնին, քանի որ վերջինս հայտարարել էր Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու և մեքսիկացի ներգաղթյալներին արտաքսելու մտադրության մասին:
Միևնույն ժամանակ, ավելի վաղ աշխարհի ամենահարուստ մարդիկ ավելի քան 35 $ մլրդ էին վաստակել դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնի հաղթանակի սպասումով: