Վիեննայում ավստրիական խորհրդարանի շենքում հրդեհ է բռնկվել: Ոչ ոք չի տուժել, դեպքի մանրամասները պարզվում են:
Ըստ տվյալների՝ հրդեհն արձանագրվել է առավոտյան 6:30-ի սահմաններում: Դեպքի վայր ժամանած ժամանակ հրշեջները պարզել են, որ կրակը բռնկվել է օդափոխման համակարգերից մեկում:
Հրդեհը մարել են: Հրդեհաշիջման աշխատանքներին 17 միավոր տեխնիկա եւ 65 հրշեջ է մասնակցել: