Բավ է պառակտվել
18-01-2021 10:45

Կօգնեն միայն իրենք՝ հայերը. Սփյուռքն առաջարկում է խորհրդարան ստեղծել Հայաստանից դուրս

Տորոնտոյաբնակ պատմաբան, գրող և դաշնակահար Րաֆֆի Բեդրոսյանը The Armenian Weekly- ում հոդված է հրապարակել «Ի՞նչ կարող է անել սփյուռքը հիմա» խորագրով: Բեդրոսյանը գրում է, որ ամբողջ աշխարհում հայերն ընկճված են Արցախում 44-օրյա պատերազմի արդյունքներով, և ցնցումն ավելի է բարդացել հայկական բանակի հուսադրող և ապակողմնորոշիչ հաղորդագրություններով, որ «մենք հաղթելու ենք»:

«Սփյուռքահայերը ոգևորությամբ մասնակցեցին պատերազմին՝ մեկ ամսվա ընթացքում ավելի շատ գումար նվիրաբերելով, քան հավաքվել էին վերջին 20 տարվա ընթացքում: Հիմա՝ պատերազմում պարտությունից հետո, սփյուռքահայերը լիակատար հիասթափություն են ապրում, վստահության կորուստ և մեղադրում են ինչպես ՀՀ գործող, այնպես էլ նախկին կառավարության ղեկավարներին: Սակայն զայրույթի ալիքը հանդարտվում է, և մենք պետք է մտածենք մեր հետագա քայլերի մասին », - գրում է Բեդրոսյանը և թվարկում դրանք:

Սյունակագիրն առաջարկում է ստեղծել սփյուռքահայերից բաղկացած խորհրդարան Հայաստանից: Նոր խորհրդարանը պետք է ունենա հայկական գաղութների ներկայացուցիչներ հինգ տարածաշրջանից՝ Եվրոպայից, Հյուսիսային Ամերիկայից, Հարավային Ամերիկայից, Մերձավոր Արևելքից և Ռուսաստանից: Սփյուռքահայերը պետք է քվեարկեն իրենց շրջանի թեկնածուների օգտին: Բացի այդ, սփյուռքահայերը պետք է ամսական ֆիքսված գումար վճարել, օրինակ՝ իրենց եկամտի հինգ տոկոսը, որպես հարկ Հայաստանի կառավարությանը: Եվ սփյուռքի խորհրդարանը վերահսկելու է այդ միջոցների ծախսը:

«Սփյուռքահայերն ունեն ֆինանսական, տեխնոլոգիական, գիտական և տնտեսական բավարար ռեսուրսներ օգնելու Հայաստանի վերակառուցմանն, ինչպես նաև առնվազն երկու անգամ ավելացնել Հայաստանի բնակչությունը: Նրանք կարող են և պետք է մասնակցեն Հայաստանի զարգացմանը՝ ներդնելով իրենց ռեսուրսները համակարգված և կազմակերպված, և ոչ թե կամավոր հիմունքներով, և չհամարվելով կթու կով, ինչպես դա մինչ այժմ էր: Կարծում եմ, որ սա է Հայաստանի և սփյուռքի միջև իմաստալից հարաբերությունների վերականգնման միակ ճանապարհը», - գրում է Բեդրոսյանը:

Բացի այդ, Բեդրոսյանն առաջարկում է, որ սփյուռքահայերը ներկայացված լինեն հենց Հայաստանի կառավարությունում, նրանք պետք է կարողանան քվեարկել և ընտրվել կառավարության կազմում:

Նա նաև առաջարկում է կապ ապահովել Հայաստանի և հայկական սփյուռքի երիտասարդների միջև:

«Պետք է ստեղծվի պետական ծրագիր, որպեսզի հայկական սփյուռքի դպրոցականները առնվազն երկու ամառ պարտադիր գան Հայաստան: Անհրաժեշտ է նաև միջազգային բուհերի և Հայաստանի համալսարանների միջև փոխանակման ծրագիր հիմնել հայկական սփյուռքի համալսարանների բոլոր ուսանողների համար առնվազն երկու կիսամյակի ընթացքում», - առաջարկում է Բեդրոսյանը:

Բացի այդ, պետք է կազմակերպվեն ստեղծագործական փոխանակումներ տեխնոլոգիական և գիտական ընկերություններում, կարծում է Րաֆֆի Բեդրոսյանը:

«Այս բոլոր առաջարկները հարկ էր և կարող էին դիտարկվել մինչև պատերազմում պարտությունը: Դրանց իրագործումն էլ ավելի անհրաժեշտ է: Ի վերջո, միայն հայերը կարող են օգնել հայերին», - եզրափակում է հոդվածի հեղինակը:

Րաֆֆի Բեդրոսյանն առավել հայտնի է որպես սյունակագիր, նրա նյութերը հայտնի են և առաջացնում են ընթերցողների մեծ հետաքրքրությունը: 2020 թվականի ապրիլին գրողը բացահայտեց Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի թուրք նախահոր, նախապապի` Ալի Քեմալի տխուր ճակատագիրը: Քեմալը սպանվեց 1922 թ.-ին թուրք ազգայնական Նուրրեդին Իբրահիմ փաշայի կողմից, քանի որ Ջոնսոնի նախահայրը պայքարում էր Թուրքիայի ժողովրդավարացման համար և այն թուրք քաղաքական գործիչներից էր, ով դատական հետապնդում էր պահանջում 1915 թ. հայերի և այլ քրիստոնյաների կոտորածի համար պատասխանատու թուրք ղեկավարների համար: Բեդրոսյանը նաև հոդված է գրել Թուրքիայում «ոսկու տենդի» մասին: Հոդվածում հեղինակը պատմում է, որ ամեն տարի ավելի ու ավելի շատ թուրքեր ու քրդեր են ավիրում հայկական տները, եկեղեցիները, գերեզմանատներն ու հուշարձանները՝ գանձեր գտնելու հույսով: Բեդրոսյանը գրում է, որ Google որոնողական համակարգն առաջարկում է ավելի քան 800,000 հղում թուրքերենով`«գանձերի որս հայկական տներում» թեմայով:

Եթե ապագա «որսորդն» ավելի կոնկրետացնի իր հարցումները և որոնումներն, օրինակ`«գանձերի որոնում հայկական եկեղեցիներում», նա կստանա 700 հազար հղում, իսկ «ինչ փնտրել հայկական տներում գանձեր որոնելիս» հարցմանն ի պատասխան համակարգն ի պատասխան կտա 400 հազար հղում: