Բավ է պառակտվել
07-01-2021 11:39

«Ապստամբության փորձ». Թրամփի կողմնակիցները ներխուժել են Կապիտոլիում (տեսանյութ)

«Ապստամբության փորձ». Թրամփի կողմնակիցները ներխուժել են Կապիտոլիում (տեսանյութ)

ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի հազարավոր կողմնակիցների բազմությունը բողոքի ցույցեր է կազմակերպել Կապիտոլիումի մոտ, այնուհետև նրանցից ոմանք ներխուժել են շենք, որտեղ կոնգրեսականները պատրաստվում էին հաստատել նախագահական ընտրությունների արդյունքները, որոնցում հաղթել է դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենը:

Ինչպես նշում է CNN- ը, հարձակումը Կոնգրեսի շենքի վրա առաջին ներխուժումն էր 1814 թ.-ին անգլո-ամերիկյան պատերազմի ընթացքում բրիտանական հարձակման պահից ի վեր:

Շատ ամերիկացի քաղաքական գործիչներ տեղի ունեցածը որակել են հեղաշրջման փորձ և կատարվածը բարդել երկրի ներկայիս ղեկավարի վրա:

Հանրահավաք Վաշինգտոնում

Դոնալդ Թրամփի կողմնակիցները հանրահավաք էին կազմակերպել նրան սատարելու նպատակով, բայց հետո գրոհեցին Կոնգրեսի շենքը: Այդ պահին այնտեղ ընթանում էր նիստ, որի ժամանակ պետք է հաստատվեին անցած նախագահական ընտրությունների արդյունքները:

Իրավապահները կիրառել են արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ: Անկարգությունների ընթացքում մի կին ծանր վիրավորվել է: FOX News-ը հայտնել է, որ նա մահացել է: Կնոջ անունը Էշլի Բաբիթ է, նա Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի վետերան է:

Վաշինգտոնի ոստիկանության պետի խոսքով՝ քաղաքում ցույցերի ընթացքում զոհվել է չորս մարդ:

Ավելի ուշ համացանցում հայտնվեցին կադրեր Կապիտոլիումիս, ուր նախօրեին ներխուժել էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները և այնտեղ ավերումներ կազմակերպել:
Տեսանյութում ներկայացված կաբինետը պատկանում է ԱՄՆ Սենատի խորհրդական Էլիզաբեթ Մակդոնոուին. Նա խորհրդարանական ընթացակարգերի գլխավոր մասնագետն է: