Բավ է պառակտվել
06-08-2018 18:57

Ժամանակն է դադարեցնե՛լ Սևանին որպես խաղալիքի վերաբերվել

Հանրապետության կառավարության մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ երկուշաբթի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ խորհրդակցության ժամանակ քննարկվել են ոռոգման ժամանակաշրջանի հետ կապված հարցերը:

"Ընդհանուր առմամբ Սևանի ներկայիս վիճակը ստիպում է մեզ արձանագրել, որ պետք է դադարացնել վերաբերվել Սևանա լճին որպես խաղալիքի կամ ջրի տարայի: Սա բացարձակապես անթույլատրելի է: Ցավոք, երկար տարիներ Սևանին որպես ջրի տարա վերաբերվելը Հայաստանում դարձել էր պետական քաղաքականություն և այսօր մենք տեսնում ենք դրա հետևանքները: Մենք պետք է ճեղքենք այս փակ ու անցանկալի շղթան", - ասել է վարչապետը:

Հանդիպման ընթացքում պատասխանատու անձիք ներկայացրել են ջրամբարների լցվածության մակարդակը, լիարժեք ոռոգում իրականցնելու համար անհրաժեշտ ջրի ծավալը, կորուստների վերականգնմանն ուղղված հնարավոր միջոցառումները, ինչպես նաև տեղեկություն են տրամադրել Մասիս և Ռանչպար գյուղերի պոմպակայանների մասին:

Գործընկերները մտքեր են փոխանակել առկա խնդիրների շուրջ, անջրդի հողերի արհեստական ոռոգման տարբեր առաջարկներ ներկայացրել:

Խորհրդակցության մասնակիցներն անդրադարձել են նաև ոռոգման համակարգից ջրի կորուստների կրճատման, ՀԷԿ-երի գործունեության վերահսկողության, ինչպես նաև բնապահպանական ընդհանուր խնդիրներին:

Քննարկումների արդյունքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ձևավորել աշխատանքային խումբ՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների ներգրավմամբ, որն առավելագույնը կարճ ժամկետում պետք է քննարկի գյուղացիական տնտեսություններն անհրաժեշտ ծավալի ոռոգման ջրով ապահովելու խնդիրներն ու լուծումները:

"Անհրաժեշտ է ուսումնասիրել իրավիճակը և գտնել խնդրի լուծման տարբերակներ առանց Սևանա լճից ջուր բաց թողնելու; Խնդիրը պետք է լուծել առավելագույնս արդյունավետ և արագ", - ընդգծել է վարչապետը, հիշեցնելով Հայաստանում կաթիլային ոռոգման համակարգի զարգացման անհրաժեշտության մասին: