Ուկրաինայում կործանված մալազիական Boeing օդանավի ձայնագրիչներն իրենց տրամադրության տակ վերցնելու համար, Կիև են ժամանել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ( ICAO) փորձագետները, գրում է Взгляд-ը: Wall Street Journal-ի աղբյուրների տեղեկություններով՝ ICAO-ի մասնագետները Կիև են ժամանել կիրակի երեկոյան և սկսել են խորհրդակցություններ անցկացնել՝ փորձելով ռազմավարություն մշակել, որը «կապահովի աշխատակիցների, «սև արկղերի» և ինքնաթիռի բեկորների անվտանգությունը»: ICAO-ի փորձագետների կազմի մեջ են մտնում ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության, ԱՄՆ-ի տրանսպորտի անվտանգության ազգային խորհրդի ներկայացուցիչը և Մեծ Բրիտանիայի ավիավթարների հետաքննության բաժնի աշխատակիցը: Պատվիրակությունը ղեկավարում է Մարկուս Կոստան՝ ICAO-ում ավիավթարների հետաքննության գլխավոր փորձագետներից մեկը:
Բավ է պառակտվել