Բավ է պառակտվել
09-09-2014 16:56

Պորոշենկոյի խորհրդականը ներողություն է խնդրել

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի խորհրդական Յուրի Լուցենկոն ՆԱՏՕ-ի անդամ երկրներից ներողություն է խնդրել Ուկրիանա սպառազինություն մատակարարելու վերաբերյալ իր խոսքերի համար: Նա հայտնել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ուկրաինա Լեհաստանից, Նորվեգիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից եւ Իտալիայից զենք մատակարարելու վերաբերյալ:
«Քաղաքական գործիչները, ինչպես եւ բոլոր մարդիկ, պետք է կարողանան ներողություն խնդրել: Այն պահին, երբ ես իմացա այդ հայտարարությունների մասին, ներողություն խնդրեցի բոլորից, ովքեր կապ ունեին այս իրավիճակի հետ: Ընդ որում՝ ես գիտեի, որ զենքի առեւտուրը հաթուկ թեմա է, պարզապես չէի հասկանում՝ ինչ աստիճանի, հատկապես կիսապատերազմական վիճակում, որում այժմ գտնվում է Ուկրաինան », - նշել է խորհրդականը ICTV-ի եթերում:
Հիշեցնենք, Լուցենկոն Facebook-ի էջում գրել էր, որ ՆԱՏՕ-ի գագաթաժողովում Լեհաստանի, Նորվեգիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի հետ պայմանավորվել են Ուկրաինա զենքի մատակարարումների մասին: Ավելի ուշ Նորվեգիայի եւ Լեհաստանի պաշտպանության նախարարությունները, ինչպես նաեւ Պենտագոնը հերքել էին այդ խոսքերը: